27/06/2022 20:21
«Այսպիսով, հոկտեմբերին ԿԸՀ նոր նախագահ կհռչակվի Վահագն Հովակիմյանը»․ Արսեն Բաբայան
Այս տարի, հոկտեմբերի 6-ին լրանում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչկանի պաշտոնավարման ժամկետը և իշխանությունն արդեն ունի այդ պաշտոնն զբաղեցնողի թեկնածուին, Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Իմ հավաստի աղբյուրներից ստացած շատ հաստատակամ տեղեկության համաձայն, քննարկվել է երկու թեկնածություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ղեկավարը՝ Սաքունց) Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի համակարգող Վարդինե Գրիգորյանի և ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, գործող իշխանության ամենասահմանադրատգետ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները:
Սահմանադրությունը լավագույնս քայքայելու, ՏԻՄ օրենքը հրաշալի պղծելու և բազմաթիվ այլ հակապետական նախաձեռնություններ կատարյալ հաջողելու կապակցությամբ ընտրվել է հենց Վահագն Հովակիմյանը:
Այսպիսով, հոկտեմբերին ԿԸՀ նոր նախագահ կհռչակվի Վահագն Հովակիմյանը»,- գրել է Արսեն Բաբայանը: