27/06/2022 14:41
Դավիթ Բաբայանը Ռուսաստանում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները
Հունիսի 21-27-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։