27/06/2022 17:55
Մոսկվայի բորսայում մեկնարկել է հայկական դրամի և հարավաֆրիկյան ռանդի առևտուրը
Մոսկվայի բորսայի արտարժույթի շուկայում այսօրվանից սկսվել է հայկական դրամի և հարավաֆրիկյան ռանդի առևտուրը, այս մասին նշված է առևտրային հարթակի կայքէջում։
Սակարկությունների մասնակիցներին ու նրանց հաճախորդներին հասանելի կլինեն սփոթ և սվոփ գործիքներ՝ հարավաֆրիկյան ռանդ/ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար/ հարավաֆրիկյան ռանդ (USD/ZAR), հայկական դրամ/ ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար/ հայկական դրամ (USD/AMD) արժութային զույգերի համար
Մոսկվայի բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպիսիք են ուզբեկական սում/ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դիրհամ/ռուսական ռուբլի (AED/RUB), ԱՄՆ դոլար/ ԱՄԷ դիրհամ (USD/AED)։
Այս սակարկությունների մեկնարկի մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։