27/06/2022 19:06
Հունահռոմեական ոճի հայ երկու ըմբիշները հաղթանակով են սկսել մրցելույթները Եվրոպայի առաջնությունում
Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ Հենրիկ Գևորգյանը 9:0 հաշվով մեկնարկային գոտեմարտում հաղթել է էստոնացի մրցակցին, իսկ Վիգեն Նազարյանը (87 կգ) 5:4 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին։
Ռուբեն Միրանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) պարտվել են մեկնարկում։
Ավելի վաղ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը վստահ հաղթանակով էր մեկնարկել մրցաշարում: Նա 8:0 հաշվով հաղթել էր սերբ Սաբոլկ Լոսոնկին։