27/06/2022 11:36
Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու. ԱԺ չի եկել
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։
Օրակարգում ընդգրված է 6 հարց, որոնցից երեքը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 3 թեկնածուների ընտրության հարցն է:
Եվս երեք հարց վերաբերում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 2 թեկնածուների ընտրությանը:
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է թեկնածուներին ներկայացնում ոչ թե ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն, այլ՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
Դավիթ Խաչատուրյանն էլ, ի պատասխան պատգամավորի հարցի, հայտարարեց, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու։
«Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու, առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու», - ասաց նա։