28/06/2022 11:24
«FLYONE ARMENIA»-ն սկսում է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով
«FLYONE ARMENIA» hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:
Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Պուլկովո» միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
«FLYONE ARMENIA»-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։