28/06/2022 18:40
Միֆեր ֆիթնեսի մասին
Մասնագետները ներկայացրել են ֆիթնեսին առնչվող մի քանի միֆ։
Միֆ 1. Վազքը և այլ կարդիո վարժություններն այն են, ինչ պետք է նիհարելու համար
Սա միֆ է, քանի որ նիհարելու համար անհրաժեշտ է բացասական էներգետիկ բալանս։ Նման բալանս հնարավոր է ապահովել ի հաշիվ սննդից ստացվող կալորիաների կրճատման և ակտիվության մեծացման։
Միֆ 2. «Չշնչող» հագուստով մարզումները նպաստում են նիհարելուն
Իրականում նման մոտեցումը նպաստում է քաշի նվազեցմանը, սակայն բացառապես հեղուկ կորցնելու հաշվին։ Իսկ ահա ճարպի այրումն այդ ժամանակ բոլորովին չի արագանում։ Կողմնակի էֆեկտ է հանդիսանում արյան մածուցիկության մեծացումը։
Միֆ 3. Եթե ջանքեր ներդնեք, մեկ շաբաթվա ընթացքում կարելի է նիհարել 5-7 կգ
1 կգ մարդկային ճարպը մոտ 7700 Կկալ է։ Համապատասխանաբար, որպեսզի մեկ շաաթում 5-7 կգ նիհարեք, պետք է շուրջ 40 հազար Կկալ կորցնեք, ինչը պրակտիկորեն ռեալ չէ։ Լավագույն դեպքում հնարավոր է կորցնել 2 կգ, ոչ ավելի։
Միֆ 4. Եթե դադարեցնեք մարզումները, մկանային հյուսվածքները կվերածվեն ճարպայինի
Ո՛չ, դա անհնար է, որովհետև ճարպային հյուսվածքները կազմված են լիպիդներից, ճարպաթթուներից, իսկ մկանայինը՝ սպիտակուցներից։
Միֆ 5. Մկաններում ուժեղ ցավը վկայում է մարզումների արդյունավետության մասին
Հակառակը, մկանային ցավը խոսում է չափազանց մեծ, սխալ ծանրաբեռնվածության մասին, ինչի արդյունքում էլ մկանները վնասվում են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։