28/06/2022 20:40
Կեռաս. օգտակար հատկությունները, հակացուցումները
Կեռասը բալի համեմատությամբ թեև ավելի քաղցր է, բայց պակաս կալորիական է։ Պարունակում է օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, վիտամիններ՝ C, A, B1, B2, E, PP:
Կեռասի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջի 20 տոկոսը։ Միկրոտարրերի, վիտամին C-ի առատության շնորհիվ կեռասը համարվում է «հակաբորբոքային» դեղամիջոց։ Բջջանյութի պարունակության շնորհիվ կեռասը բարելավում է մարսողությունը, կարգավորում է միկրոֆլորան, պայքարում է փորկապության դեմ։
Ֆլավոնոիդների բարձր պարունակությունը կանխում է քրոնիկ հիվանդությունների զարգացումը, պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից։
Կեռասում շատ կա նաև կալիում, որ նպաստում է սրտամկանի ամրացմանը։ Կումարինի պարունակության շնորհիվ կեռասը նպաստում է արյան մակարդելիությանը, նվազեցնում է թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Խրախուսելի է կեռասի օգտագործումը հատկապես սակավարյունության դեպքում։
Կեռասի օգտագործումը պետք է խստորեն սահմանափակվի շաքարային դիաբետի, գաստրիտի սրացման, սննդային ալերգիաների դեպքում։ Կեռասի չարաշահումը կարող է հանգեցնել դիարեայի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։