28/06/2022 19:40
Ինչպե՞ս գրագետ օգտվել սուշիի փայտիկներից
Արևելյան սննդի համար անհրաժեշտ պարագաները, որոնց ճապոնացիներն անվանում են հաշի, իսկ չինացիները՝ կուայզի, հաճախ դժվարություններ և անհարմարություններ են առաջացնում այլազգիների համար։
Նրա դարավոր պատմությունը, նուրբ վարվելակարգը և զարմանալի դիզայնը պահանջում են որոշակի հմտություններ:
Սուշիի փայտիկներն իրենց սկզբնական տեսքով պատրաստված էին փայտից և նման էին ճեղքված բամբուկի։
Հասարակական սննդի ոլորտում հիմնականում օգտագործվում են միանգամյա օգտագործման փայտիկները (վարիբաշի)։ Նրանք հիշեցնում են ոչ լրիվ սղոցված գլանաձև փայտ, որը պետք է կոտրել ուտելուց առաջ: Սա համարվում է նշան, որ դեռ ոչ ոք չի կերել փայտիկներով։
Անհրաժեշտ է հիմք ստեղծել փայտիկներն ամրացնելու համար. սեղմեք բութը և մատնեմատը, թեքեք դրանք դեպի ափի մեջտեղը: Ցուցամատի հետ զուգորդված միջնամատը պետք է մի փոքր թեքվի առաջ։ Ստորին հաշիի հաստ ծայրը պետք է տեղադրվի բթամատի և ցուցամատի միջև ընկած անցքի մեջ: Հաշիի կետը պետք է հենվի միջնամատի եղունգների վրա։ Հետո վերին հաշիի հաստ ծայրը պետք է դնել ցուցամատի վրա, և դրա դիրքը պետք է ամրացնել բթամատով։
Ճաշի ընթացքում ստորին փայտիկը պետք է ֆիքսված մնա, իսկ բոլոր գործողությունները պետք է կատարվեն վերին փայտիկով։ Կերակուր վերցնելու համար հարկավոր է ուղղել բութն ու մատնեմատը, տարածել փայտիկները, վերցնել մի կտոր ուտելիք, այնուհետև նորից թեքել մատները և ուտելիքը բերել բերան:
Դրական արդյունքների հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, այնպես որ կարող եք փորձել տանը՝ բռնելով փոքրիկ առարկաներ փայտիկներով, օրինակ՝ լոբի կամ եգիպտացորեն: Ժամանակի ընթացքում մատները կդառնան ճարպիկ, իսկ հաշին կառավարելու գործընթացը՝ ավտոմատ։
Արևելյան մշակույթում արգելվում է մթերքները ծակել փայտիկների ծայրով, սպասավորների ուշադրությունը գրավելու համար ճաշատեսակների վրա փայտիկներով թակել և ափսեի մեջ թողնել սննդի մնացորդներ։
Նույնիսկ եթե դուք սուշիի սիրահար չեք, սովորելը երբեք ավելորդ չի լինի։ Ի վերջո, նոր մշակույթի ծանոթանալն ու առանձնահատկություններին տիրպետելը, միայն դրական հույզեր կառաջացնեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։