28/06/2022 20:15
Ինչո՞վ է շոգ եղանակին վտանգավոր խոզի մսի խորովածը
Լավ եղանակը և համեղ խորովածն անբաժան երևույթներ են։ Բոլորը ցանկանում են լինել բնության գրկում, պիկնիկ կազմակերպել. իսկ ի՞նչ պիկնիկ առանց խորովածի։
Սակայն պետք է հաշվի առնել, որ խորոված միսն ամենաանվտանգ ուտելիքներից չէ՝ մանավանդ շոգ եղանակին, երբ հիվանդությունների հարուցիչների և մակաբույծների բազմացումն ավելի է արագանում։
Թունաբանները զգուշացնում են, որ մսի մեջ ապրող մակաբույծների որոշ տեսակներ չեն ոչնչանում անգամ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Ընդ որում՝ ամենավտանգավորը խոզի միսն է, որի մեջ կարող են լինել տրիխինելոզի, սալմոնելոզի հարուցիչներ։ Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ խորոված վարակված է մակաբույծներով։
Բնության մեջ մակաբույծները շրջանառվում են կենդանիների միջև։ Դա յուրօրինակ շղթա է՝ վայրի կենդանիներ-առնետներ-խոզեր։ Դրա համար էլ հատկապես խոզի միսն է իրենից մեծ վտանգ ներկայացնում։
Ժապավենաձև որդերն ամենվտանգավոր որդերի տեսակներից են, քանի որ կարող են տարիներով ապրել մարդու օրգանիզմում և անսպասելի մահվան պատճառ դառնալ։ Խոզի երիզորդը ծայրահեղ վտանգավոր մակաբույծ է, որը խոզի մսից բացի՝ կարող է լինել նաև նապաստակի և այլ վայրի կենդանիների մսի մեջ։
Մակաբույծները վտանգավոր են ոչ միայն ստամոքսաղիքային համակարգի, այլ նաև ներքին օրգանների համար։ Դրանց վրա են ամրանում մակաբույծների սպորները և և սկսում բազմանալ։ Վտանգ կա անգամ ուղեղի համար։ Որոշ մակաբույծներ և աղիքային ինֆեկցիաներ կարող են դեպրեսիայի և տագնապի պատճառ դառնալ, ազդել ուղեղի սպիտակ նյութի վրա։
Մակաբույծներով, այլ հարուցիչներով և վիրուսներով չվարակվելու համար պետք է շատ լավ խորովել միսը, ընդ որում՝ ոչ միայն խոզի, այլ նաև հավի, տավարի և ոչխարի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։