28/06/2022 18:20
Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին՝ մեկնել ՌԴ
Դատարանը թույլատրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ մեկնել երկրից և հուլիսի 9-13-ը գտնվել ՌԴ-ում՝ մասնակցելու ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստին։
Որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սիլվայի գործով» դատական նիստի ժամանակ կայացրել է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Համապատասխան միջնորդությունը ներկայացրել էր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։