28/06/2022 14:35
ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի փաստաբանին ու ՔՊ-ական նախկին պատգամավորին ընտրեց դատավորներ
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:
Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:
Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, Գևորգ Գյոզալյանի թեկնածությանը` 67, Արթուր Դավթյանի թեկնածությանը` 67 պատգամավոր:
Նշենք, որ Գևորգ Գյոզալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերն է պաշտպանել դատարանում, իսկ Արթուր Դավթյանը ՔՊ-ական պատգամավոր էր. մանդատից երեկ է հրաժարվել։
Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ անդամ է։