28/06/2022 11:55
Թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի՝ դա արդեն լուրջ է ու սարսափելի. Արթուր Ղազինյան
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը հանձնվել է 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ խորհրդարանական ընտրություններով։
Ղազինյանի խոսքով՝ Բերձորը հանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ փետրվարին պահանջում էին «դավաճանի հրաժարականը, հետո դիմում վարչական դատարան»։
«Բերձորը հանձնել են ընտրություններին «ապագա կա ապագա» ընտրած 680.000» հպարտ քաղաքացիները, որոնք «ավելի լավա Ալիևը գա, քան նախկինները» ասելով խայտառակեցին հայ ազգին:
Բերձորը հանձնելուն մասնակցել են այն մեկ միլիոն ՀՀ քաղաքացիները, որոնք «մի հատ թազա մարդ լիներ» ասելով չմասնակցեցին ընտրություններին՝ տալով «680.000» հպարտ քաղաքացիներին իրենց փոխարեն տնօրինել մի ամբողջ ազգի ճակատագիր:
Բերձորը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազը, որ վախեցավ կատարել իր սահմանադրական պարտականությունը՝ ձերբակալել ադրբեջանական գործակալներին ու պետական դավաճանին:
Բերձորը, ինչ որ առումով, հանձնել եմ նաև ես, որ այս մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել հասնել այս դավաճանի հեռացմանն ու պատժին:
Նիկոլի պարագայում ամեն ինչ պարզ է, նա ապացուցված ու հաստատված ադրբեջանական գործակալ է, պետական դավաճան, երեք «ագռավի սռոկ վզին դրած» ապրում է, ամեն ազատ օրը հրաշք է նրա համար:
Բայց թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի՝ դա արդեն լուրջ է ու սարսափելի...», - Facebook-յան իր էջում գրել է Ղազինյանը։