28/06/2022 17:40
Արցախի խորհրդարանական հանձնաժողովում քննարկել են «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը․ այն հետ է ուղարկվել՝ լրամշակման նպատակով
Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։
Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
Նախագծի հիմնավորումը ներկայացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։
Պատգամավորների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են հնչել, և հեղինակի կողմից այն հետ է վերադարձվել՝ լրամշակման նպատակով։
Նիստին ներկա էին ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարարներ Հասմիկ Մինասյանը և Իվան Պողոսյանը։