28/06/2022 20:27
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սուրեն Աղաջանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հունահռոմեական ոճայինների պայքարում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում մրցել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիի հետ և հաղթել 9։1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
67 քաշային Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով պարտության էր մատնել թուրք մրցակից Օնուր Յուրթադային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիի հետ։