28/06/2022 19:50
«Մեծ յոթնյակի» երկրները ևս 4,5 միլիարդ դոլար են հատկացնելու մոլորակում սովի դեմ պայքարին
«Մեծ յոթնյակի» երկրները ևս 4,5 միլիարդ դոլար են հատկացնելու՝ մոլորակի բնակչության խոցելի խավերին քաղցից պաշտպանելու համար։ Այս նպատակով հատկացված գումարը ընդհանուր առմամբ կկազմի 14 միլիարդ դոլար։
«Պարտավորվում ենք լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար հատկացնել բնակչության առավել խոցելի խավերին քաղցից ու թերսնուցումից պաշտպանելու համար, ինչը գումարային առումով կկազմի ընդհանուր 14 միլիարդ դոլար՝ այս տարվա ընթացքում համաշխարհային պարենային անվտանգության ապահովման մեր համատեղ պարտավորության շրջանակում»,- նշված է G7-ի երկրների համատեղ հայտարարությունում։