29/06/2022 19:30
Անաֆիլակտիկ շոկ. ախտանշանները, առաջին օգնություն
Անաֆիլակտիկ շոկ՝ արտաքին ազդակների հանդեպ մարմնի սուր, ալերգիկ ռեակցիան է. զարգանում է կայծակնային արագությամբ, պատճառ կարող են լինել դեղորայքը, սնունդը, միջատների խայթոցը։
Անաֆիլակտիկ շոկը անաֆիլաքսիայի ծանրագույն դրսևորումն է, որ բոնրոշվում է զարկերակային ճնշման անկմամբ, հյուսվածքային օքսիգենացիայի խանգարմամբ։ Անաֆիլաքսիան սուր ալերգիկ ռեակցիա է, որ կարող է լինել մահացու։
Կարող է առաջանալ ցանկացած արտաքին ազդակի պատճառով։
Բարդությունները՝
կրկնակի գրոհ, զարկերակային ճնշման անկում (որի հետևանքով կարող է սրտի կորոնար զարկերակի սպազմ առաջանալ, առիթմիաներ, ընդուպ սրտի կանգ), ցնցումներ, ուղեղի այտուց, երիկամային անբավարարություն, կվինկեի այտուցի հետևանքով՝ շնչառական խնդիրներ։
Դրսևորումները տարբեր են (մեծամասաբ մաշկային), կարող են ախտահարվել լորձաթաղանթները, շնչուղիները
Ախտանշանները՝
• եղնջացան
• այտուց
• կարմրածություն
• գիտակցության մթագնում
• անհանգստություն
• ցնցումներ
• տախիկարդիա
• հազվասրտություն
• շնչառության խանգարում
• դժվարաշնչություն
• խզոցներով շնչառություն
• սրտխառնոց
• փսխումներ
• լուծ
Զարկերակային ճնշման անկման հետևանքով կարող է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ ստեղծվել, կարևոր է առաջին օգնությունը։ Ցածր ճնշման դեպքում պետք է մարդուն պառկեցնել մեջքի վրա ոտքերը բարձր դիրքով, որպեսզի շրջանառվող արյունը ստորին վերջույթներից մատակարարվի սիրտ-անոթային համակարգի կենտրոնական հատվածներ։ Եթե կան փսխումներ, գիտակցության խանգարում, մեջքի վրա պառկած՝ ոտքերը բարձրացած դիրքը կարող է պատճառ դառնալ ասպիրացիայի։
Ախտորոշումը կլինիկական է, տեսականորեն յուրաքանչյուրը կարող է ունենալ անաֆիլակտիկ շոկ, ռիսկի խմբում մարդիկ են, որ կյանքի ընթացքում ունեցել են ալերգիաներ, ասթմա, շոկի նախադեպ։
Առաջին օգնության դեղորայքը ոչ թե հակաալերգիկ միջոցներն են, կորտիկոստերոիդները, այլ՝ ադրենալինը։
Անաֆիլակտիկ շոկը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, եթե բացահայտվել են ալեգենները, ապա հնարավորինս խուսափել դրանցից, հակահիսթամինային դեղորայքի պրոֆիլակտիկ ընդունումը որոշակիորեն նվազեցնում է անաֆիլակտիկ շոկի առաջացման հավանականությունը, ծանրությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։