29/06/2022 19:00
Կաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումները
Կաղամբը առողջարար սննդակարգի կարևորագույն բացադրիչներից է շնորհիվ վիատմինների, միներալների (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, А, B1, B2, B6, C, E, PP, U վիտամիններ) մեծաքանակ պարունակության։
Վիտամին U-ն օգնում է կարգավորել ստամոքսահյութի թթվայնությունը, օգտակար է գաստրիտի դեպքում, ինչպես նաև ստամոքսի, 12-մատնյա աղիքի խոցի դեպքում։
Վիտամին K-ն նպաստում է նյութափոխանակությանը, լյարդի աշխատանքի լավացմանը, վերքերի ապաքինմանը, ոսկորների ձևավորմանը, ատամների առողջությանը, արյան մակարդելիությանը։
B խմբի վիտամիններն օգտակար են մազերի, եղունգների, մաշկի առողջության համար, ինչպես նաև նյարդային համակարգի աշխատանքն են կարգավորում։
Խոլինի պարունակության շնորհիվ կաղամբը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում է լեղածորանում քարերի առաջացումը։
Ասկորբիանթթվի բարձր պարունակության շնորհիվ կաղամբը դառնում է իմունային համակարգի խթանիչ։
Թթու դրած կաղամբը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում նյութափոխանակությունը, օգտակար է սրտի առողջության համար, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, երիտասարդացնող հատկություն ունի։
Կաղամբը ցուցված չէ կոլիտի, փորլուծության, բարակ աղիքների բորբոքման, գաստրիտի, խոցային հիվանդությունների, լյարդի, երիկամային և միզաքարային հիվանդությունների դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։