29/06/2022 18:10
Թրոմբոզ. ախտանշանները, բուժումը
Թրոմբոզն արյան մակարդման համակարգում առաջացող ախտաբանական վիճակ է. առաջացած մակարդուկը՝ թրոմբը, կարող է արգեկափակել անոթների ճանապարհը՝ այդպիսով դառնալով մի շարք բարդությունների առաջացման պատճառ։
Թրոմբն անոթների որևէ հատվածում առաջացած արյան մակարդուկն է, այնուամենայնիվ, թրոմբագայոցումը օրգանզիմի պաշտպանական ռեակցիան է։ Եթե օրգանիզմը չունենար այդ հնարավորությունը, ապա ցանկացած փոքր քերծվածքի դեպքում արհյունահոսության հետևանքով մեծ կլիներ մահվան հավանականությունը։ Բայց օրգանզիմի պաշտպանական ռեակցիան երբեմն ձևավորվում է որպես պաթոլոգիկ պրոցես. նույնիսկ առողջ անոթներում են առաջանում թրոմբներ, առավել հաճախ դրսևորվում են երակային համակարգում (մարդն ունի երկու հիմնական արյունատար համակարգ՝ զարկերակային և երակային, երկու դեպքում էլ կարող են առաջանալ թրոմբոտիկ պրոցեսներ)։
Երակային համակարգի թրոմբոզների դեպքում ռիսկի խմբում հիմնականում քրոնիկ երակային հիվանդություններ ունեցողներն են։ Խոցելի են նաև հիպոդինամիա, ավելորդ քաշ ունեցողները։ Ռիսկի գործոն է նաև նստակյաց կյանքը, ինչպես նաև երկար ժամանակ անշարժ կանգնած դիրքը։
Զարկերակների դեպքում թրոմբոզները հիմնականում զարգանում են աթերոսկլերոզի ֆոնին։ ժամանակի ընթացքում, երբ առաջանում են լայնացումներ-նեղացումներ, օրերից մի օր նեղացումը խցանվում է թրոմբոտիկ զանգվածով, որպես հետևանք առաջացնում սուր իշեմիա՝ սնուցման խանգարում։
Ախտանշանները՝
Զարկերակային համակարգի թրոմբոզը դրսևորվում է սնուցման խանգարմամբ, արտահայտվում է սաստիկ ցավերով, առաջանում է կարկամածություն, վերջույթների սառնություն։ Եթե խնդիրն անտեսվի, ինչ-որ փուլում կարող է հանգեցնել վերջույթի կորստի։
Երակային թրթմբոզն արտահայտվում է խիստ արտահայտված այտուցներով, վերջույթը ստանում է կապտավուն գունավորում, հիմնական ախտանշան են ցավն ու այտուցվածությունը։
Ախտորոշման հիմնական մեթոդը դուպլեքս հետազոտությունն է, զարկերակային թրոմբոզի դեպքում որպես առաջին քայլ կիրառվում է դուպլեքս հետազոտություն, նաև կիրառվում է ՀՇ-անգիոգրաֆիա։
Բուժումը՝
Կիրառելի են և դեղորայքային, և վիրահատական միջամտությունները։ Դեղորայքայինն ընդունված է վաղ շրջանում, մյուս դեպքերում հիմնականում արվում է վիրահատություն՝ ՝ անոթներից թրոմբները հեռացնելու միջոցով, կամ ստենտավորում՝ վերականգնելով զարկերակի հունը, շունտավորում՝ շրջանցելով անոթների խցանված հատվածները։
Երակային համակարգի բուժման հիմնական մեթոդը դեղորայքային է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։