29/06/2022 11:10
ՔՊ-ն առանց ընդդիմության քննարկում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։
Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Նշենք, որ հարցի քննարկմանը մասնակցում է միայն ՔՊ-ն։ Ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։