30/06/2022 16:03
Fly Arna-ն հայտարարել է «Cross Technics» ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է Cross Technics ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին, որի համաձայն վերջինս Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Fly Arna-ի ինքնաթիռներին կմատուցի գծային տեխնիկական սպասարկման բոլոր անհրաժեշտ ծառայությունները:
Cross Technics ՍՊԸ-ն Հայաստանում տեղակայված Part-145 գծային տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի նպատակն է Երևանում ավիաընկերություններին բարձրակարգ սպասարկման ծառայություններ մատուցելը:
Fly Arna-ի և Cross Technics-ի միջև ձեռքբերված համագործակցության շրջանակներում Cross Technics-ն աշխատանքի է ընդունել 18 բարձր որակավորում ունեցող նոր ինժեներների և աշխատակիցների, որոնք սպասարկելու են Fly Arna-ի Airbus A320 ինքնաթիռը:
FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Առաջին չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ 2022 թվականի հուլիսի 3-ից սկսած: FlyArna-ի թիմը հետևողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։