30/06/2022 19:10
Ո՞ր սպորտաձևերն են հարմար 2 տարեկան փոքրիկների համար
Երկու տարեկանից սկսած՝ երեխաները ֆիզիկական գերակտիվություն են դրսևորում. նրանք վազում են, թռչոտում և ընկնում։ Եվ որպեսզի փոքրիկների չարաճճիությունները լուրջ վնասվածքների պատճառ չդառնան, ծնողները պետք է մտածեն նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության կարգավորման մասին։
Այս տարիքի համար ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շաբաթական երկու անգամն է՝ 30 րոպե տևողությամբ։ Տարիքին զուգահեռ՝ ավելանում են նաև պարապմուքների ժամերը, և արդեն 5 տարեկանում դրանք կարող են լինել շաբաթական 3 անգամ՝ 2-ական ժամով։
Սակայն պետք է հիշել, որ ամենափոքրիկների համար մարզումները մրցումներով և հաղթանակներով ուղեկցվող լիարժեք պարապմունքներ չեն։
Այս տարիքում մարզումները կազմակերպվում են խաղերի տրամաբանությամբ, որոնց ժամանակ երեխան կվազի, կուրախանա, կսովորի տարրական ֆիզիկական վարժություններ կատարել։
2 տարեկան երեխաների համար սպորտի իդեալական ձևեր են լողը, պարերը, մարմնամարզությունը, մանկական յոգան, թռիչքները բատուտի վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։