30/06/2022 19:40
Ինչպե՞ս մարզվել մեծ տարիքում
Առողջ կենսակերպը տարիքային սահմանափակումներ չի ճանաչում, քանի որ մարզվել և լավ մարզավիճակում կարելի է լինել ինչպես 15, այնպես էլ 55 տարեկանում։
Սակայն մեծ տարիքում սպորտով զբաղվելն առավելապես միտված է առողջության պահպանմանը և լավացմանը։ Մարզումների սխեման կազմելիս պետք է գրագետ մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով երիտասարդ տարիքում սպորտով զբաված լինել-չլինելու հանգամանքը, ինչպես նաև առողջական վիճակը, այլապես հետևանքները կարող են խիստ անկանխատեսելի լինել։
Շատ մեծահասակ մարզվողների մոտ հարց է առաջանում. արդյոք օգտակար են իրենց համար կարդիո վարժությունները։
Պատասխանը պարզ է. դրանք օգտակար են բոլորի համար, եթե ճիշտ են կազմված և համապատասխանում են վերջնական նպատակին։
Մեծ տարիքում կարդիո վարժությունները նախևառաջ անհրաժեշտ են սրտանոթային համակարգի մարզման համար, իսկ ահա լավ ինքնազգաողությունը և աշխատունակության բարձրացումը հաճելի կողմնակի էֆեկտներ կլինեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։