30/06/2022 13:14
Ստացվել է Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվությունը
2022 թվականի հունիսի 29-ին Եգիպտոսի միջուկային և ճառագայթային կարգավորող մարմինը թույլտվություն է տվել «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման համար։
«Այսօր մենք թույլտվություն ստացանք կառուցելու Եգիպտոսի առաջին ատոմակայանի առաջին բլոկը և ոսկե տառերով մակագրեցինք Եգիպտոսի մուտքը ատոմակայաններ կառուցող երկրների շարք՝ ավելի քան յոթանասուն տարի երկար սպասված միջուկային երազանքի իրականացմանը սպասելուց հետո», - ասաց Ատոմային էլեկտրակայանների վարչության նախագահ Ամգեդ Էլ-Վաքիլը:
Շինարարության թույլտվության տրամադրումը, պեղումների շինարարական պատրաստվածության ապահովմանը զուգահեռ, շինարարության հիմնական փուլին անցնելու որոշիչ պայման է։
«Առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվություն ստանալը մեզ համար շրջադարձային իրադարձություն է, որը ճանապարհ է հարթում Եգիպտոսի առաջին ատոմակայանի լայնածավալ շինարարության մեկնարկի համար։ Ռոսատոմը կկառուցի ժամանակակից, հուսալի ԱԷԿ նորարարական սերնդի 3+ ВВЭР-1200 ռեակտորներով, որոնք համապատասխանում են անվտանգության միջազգային բոլոր պահանջներին և արդեն հաջողությամբ շահագործվում են Ռուսաստանում: «Էլ-Դաբաа» ԱԷԿ-ը կլինի այս սերնդի առաջին կայանը Աֆրիկյան մայրցամաքում և երկրին հիմք կստեղծի հետագա տարածաշրջանային տեխնոլոգիական առաջնորդության համար»,- ասել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Մենք հսկայական աշխատանք ենք կատարել լիցենզավորման փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ, որի տրամաբանական ավարտը Եգիպտոսի կարգավորող մարմնի կողմից շինթույլտվության տրամադրումն էր: Առջևում մեզ ոչ պակաս լայնածավալ առաջադրանքներ են սպասվում՝ «առաջին» բետոնի լցոնումը թիվ 1 բլոկում և շինարարական աշխատանքների ակտիվ փուլին անցումը», - ասաց ԱՍԷ ԲԸ ԱԷԿ-ի շինարարական նախագծերի կառավարման գծով ավագ փոխնախագահ Ալեքսանդր Կորչագինը:
2021 թվականին «Ռոսատոմ» պետկորպորացիայի ինժեներական բաժինը, ըստ ժամանակացույցի, Հաճախորդին է հանձնել նախագծային անհրաժեշտ չափով փաստաթղթերը՝ «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի չորս էներգաբլոկների կառուցման թույլտվություն ստանալու համար:
Տեղեկանք․
«Էլ-Դաբաա» ԱԷԿ-ը՝ Եգիպտոսի առաջին ատոմակայանն է, որը կառուցվելու է Միջերկրական ծովի ափին գտնվող Մատրուհ նահանգի Էլ Դաբաա քաղաքում՝ Կահիրեից մոտ 300 կմ հյուսիս-արևմուտք։ Ատոմակայանը բաղկացած կլինի 4 էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ՝ III+ սերնդի ВВЭР-1200 տիպի ռեակտորներով։ Սա վերջին սերնդի տեխնոլոգիան է, որն արդեն ունի հղումներ և հաջողությամբ աշխատում է։ Այս սերնդի ռեակտորներով Ռուսաստանում գործում է չորս բլոկ՝ երկուական ռեակտորներով Նովովորոնեժի և Լենինգրադի ատոմակայանների տարածքում։ Ռուսաստանից դուրս՝ 2020 թվականի նոյեմբերին, Բելառուսի ԱԷԿ-ում ВВЭР-1200 ռեակտորով մեկ էներգաբլոկ միացվել է ցանցին։