30/06/2022 12:25
Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը. մոտ ապագայում հնարավոր է Գրիգորյան-Հաջիև հանդիպում
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը պետք է հանդիպեին հունիսի 27-28-ին, բայց հանդիպումը տեղի չի ունեցել։
«Դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, թե տեղեկություն ունեն, որ ապագայում հնարավոր է՝ լինի այդ հանդիպումը։