30/06/2022 15:08
Զինծառայող Մարտիրոս Քոչարյանին ևս 3 վիրահատություն է անհրաժեշտ. կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին
Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 67.303,00 հազար դրամ՝ Մարտիրոս Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու նպատակով:
Հիմնավորման համաձայն, մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ: Մարտիրոս Քոչարյանը ներկայացրել է փաստաթղթեր առ այն, որ իր առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն: