30/06/2022 20:32
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկվել են պատվավոր առաջին հնգյակում
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր հաշվով նվաճել են 4 մեդալ։
Ոսկե մեդալակիր է դարձել 60կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։
Արծաթե մեդալ է նվաճել 67կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Վիգեն Նազարյանն արժանացել է բրոնզե մեդալի։
130 կգ քաշային ըմբիշ Ալբերտ Վարդանյանը նույնպես բրոնզե մեդալ է բերել թիմին։
Թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկվել են պատվավոր առաջին հնգյակում:
Հուլիսի 1-ին մրցահարթակը կտրամադրվի ազատ ոճայիններին:
Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Հռոմ են մեկնել հետևյալ ըմբիշները՝
57 կգ Հարություն Հովհաննիսյան
61 կգ Հայկ Աբրահամյան
65 կգ Տիգրան Ղազարյան
70 կգ Հայկ Պապիկյան
74 կգ Մենուա Յարիբեկյան
79 կգ Մուշեղ Մկրտչյան
86 կգ Կնյազ Իբոյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
97 կգ Խաչատուր Խաչատրյան
125 կգ Լյովա Գևորգյան