30/06/2022 14:43
Տնտեսվարողներին պետական օժանդակության տրամադրումը երկարաձգվում է 6 ամսով
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6 ամսով երկարաձգել տնտեսվարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը:
Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 3.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում, ինչպես նաև կազմակերպելու 2022 թվականին ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։
Ըստ այդմ, առաջարկվում է կառավարության նախկինում ընդունած որոշման մեջ կատարել փոփոխություն, ըստ որի՝ տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության տրամադրումը երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը։