01/07/2022 20:15
Ո՞ր տարիքից երեխային կարելի է մենակ բակ թողնել՝ խաղալու
Շատ ծնողների մոտ հարց է առաջանում՝ ո՞ր տարիքից երեխային կարելի է թույլատրել մենակ բակ իջնել՝ խաղալու։
Մասնագետների պնդմամբ՝ դա մեծամասամբ կախված է նրանից, թե որտեղ է ընտանիքը բնակվում, արդյոք բակին մոտ փողոց կա՞ և այլն։ Սակայն օպտիմալ տարիքը համարվում է յոթ տարեկանը։ Ընդ որում, պետք է թույլատրել զբոսնել և խաղալ տան մոտակայքում, բայց ոչ մեծ հեռավորության վրա։ Յոթ տարեկանից շուտ, ըստ մասնագետների, երեխային բակում առանց ծնողի հսկողության չարժե թողնել։
Հաջորդ հարցը, որը հուզում է ծնողներին, այն է, թե մինչև քանի՞ տարեկանը պետք է երեխաներին դպրոց ուղեկցել։
Հոգեբանների խոսքով՝ երթևեկության կանոններին հետևելով՝ ինքնուրույն տեղաշարժվել երեխան ունակ է արդեն 10-11 տարեկանից։
Իհարկե, երբեմն երեխային կարելի է նաև ավելի վաղ տարիքից թույլ տալ մենակ դպրոց գնալ, սակայն բացառապես խիստ վերահսկողության ներքո։ Տեղ հասնելուն պես երեխան պետք է իր բջջայինից զանգահարի ծնողներին և այդ մասի տեղյակ պահի նրանց՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
Ինչ վերաբերում է երեխային տանը մենակ թողնելուն, ապա մասնագետները գտնում են, որ յոթ տարեկանից հետո դա կարելի է՝ իհարկե, քիչ ժամանակով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։