01/07/2022 20:40
Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ժողովրդին. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է փնտրում Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու համար։ Այստեղ երկու խնդիր կա՝ առաջինը՝ նա հայտարարում է, որ նրանց բոլորին խաբել է, որովհետև Փաշինյանը եկել է կեղծ խաղաղության օրակարգով, մարդկանց համոզել է, որ իրենց որդիները չեն գնալու պատերազմ, իսկ այսօր խոստովանում է, որ իր «խաղաղության» քաղաքական կուրսը տապալվել է, ընդդիմության հանրաավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ նոր պատերազմի մասին խոսում է մեկը, ով ԶՈՒ ԳՇ պետ չի նշանակել, ում նշանակած ՊՆ նախարարը որևէ կապ չունի պաշտպանական և անտանգային հարցերի հետ, խոսում է մեկը, ով արդեն մեկ անգամ հայ ժողովրդին տարել է ողբերգության։
«Կամ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է եթարկում ժողովրդին՝ ասելով, որ նոր պատերազմ է լինելու՝ երկիրը տանելու է նոր ցավոտ զիջումների, կամ իրականում ճանապարհը պատերազմն է։ Արդյոք ժողովուրդը պատրա՞ստ է պատերազմի»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին պաշտպանողներին՝ ՀՀ վարչապետը նոր պատերազմ է նախապատրաստում՝ տարածքային և մարդկային նոր կորուստներով։
«Այստեղ կա մեկ ճանապարհ՝ նիկոլական շանտաժները դեն շպրտել, նիկոլական իշախանությանը դուրս շպրտել։ Այլ ճանապարհ չկա» ,- ասաց Աբրահամյանը։