01/07/2022 14:41
Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է
Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում:
ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը 37-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 73-րդը, Շանթ Սարգսյանը՝ 87-րդը:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 5-րդն է:
10 լավագույնների շարքում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին: