01/07/2022 11:38
Եթե ԱԺ շենքում գտնվող «ուսապարկերը» հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, րոպեներ հետո մեր պատգամավորները վայր կդնեն մանդատները. Հրանտ Ավետիսյան
«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ։
Այս պահին խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը։
«Այսօր մեր երկրի օրակարգը հայրենիքի այն հատվածներն են, որոնք այս իշխանությունը փորձում է օր առաջ հանձնել թշնամուն։ Ոչ մի բանով մեզ չեք կարողանալու շեղել», - հայտարարեց ակցիայի մասնակից Սևակ Նազարյանը։
«Մեր պատգամավորները մանդատներից զրկվելու խնդիր չունեն, մտածելու ոչինչ չունեն։ Իսկ այս շենքում գտնվող «ուսապարկերը», եթե կանգնեն ու հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ չեն շարունակելու Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը, իրենց այդ հայտարարությունից րոպեներ հետո, մեր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները», - հայտարարեց ակցիայի մասնակից Հրանտ Ավետիսյանը։