01/07/2022 13:25
Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան. Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին
Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան, և այդ խնդիրը որտեղից է առաջացել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ օրակարգային հարցը Բերձորի հանձնո՞ւմն է, թե՞ ընդդիմությանը պաշտոններից զրկելը։
«Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան, և այդ խնդիրը որտեղից է առաջացել։ Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին։ Ընդհանրապես պետք է զերծ մնալ այնպիսի հարցերի հրապարակային քննարկումից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային անվտանգությանը», - նշեց նա։