01/07/2022 12:58
Զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», - ասված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել է հունիսի 18-ին Վերին Շորժա գյուղի դիրքերում՝ հակառակորդի կրակոցից։