01/07/2022 15:30
Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Ինտեր»-ի խաղացող
Դարպասապահ Անդրե Օնանան և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձան Ինտերի խաղացողներ։ Ակումբը պաշտոնապես գրանցել է հաջորդ մրցաշրջանի խաղացողներին, հայտնում է euro-football.ru-ն։
Երկու ֆուտբոլիստներն էլ միլանյան ակումբ են տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Օնանան հեռացել է Ամստերդամի «Այաքսից», Մխիթարյանը՝ «Ռոմայից»:
Նախկինում Ինտերը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողանում գրանցել երկու խաղացողներին, սակայն այժմ ակումբը լրացուցիչ միջոցներ է հայթայթել, որոնք թույլ են տվել ավարտին հասցնել Հենրիխ Մխիթարյանի և Անդրե Օնանայի տրանսֆերները։