01/07/2022 11:48
342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին. մեկնարկել է նրան պաշտոնից հեռացնելու հարցով ԱԺ նիստը
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելու հարցով։
Հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտարարեց, թե Վահե Հակոբյանը ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին. հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 նիստ. Վահե Հակոբյանը նիստերի կազմակերպչական աշխատանքներին չի մասնակցել, չի ներկայացել 11 նիստի։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, ով կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով հանձնաժողովի բնական գործունեությունը», - հայտարարեց Վարդանյանը։