02/07/2022 10:13
«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել
«Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքեր է հղել արդեն նախկին ակումբին՝ «Ռոմային»:
««Ռոման», իսկապես, եզակի ակումբ է:
Այստեղ գալուս պահից մինչև ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ շնորհակալ կլինեմ:
Երբ առաջին անգամ հագա Ջիալոռոսիի մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն էր փառք բերել ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուներին, և ես հպարտ եմ, որ մենք դրան միասին հասանք Տիրանայում: Դա լավագույն ավարտն էր, որին ես կարող էի հուսալ այստեղ` իմ երեք տարիների ընթացքում:
Շնորհակալություն, «Ռոմա»: Առա՛ջ, «Ռոմա»», - Facebook-յան իր էջում գրել է Մխիթարյանը։