02/07/2022 19:25
Բրինձ. օգտակար հատկությունները, հակացուցումները
Բրինձը պարունակում է B խմբի վիտամիններ` B1, B2, B3 և B6, ինչպես նաև PP, E, կարոտին, միկրո և մակրոտարրեր՝ ֆոսֆոր, կալիում, երկաթ, ցինկ, կալցիում, մանգան, պղինձ, սելեն, յոդ։
Պարունակում է նաև կարևոր ամինաթթուներ։ Բարդ ածխաջրերի շնորհիվ թույլատրելի է բրինձը ներառել դիետիկ սննդակարգում։
Բրինձը գլյուտենի հանդեպ անտանելիություն ունեցողների սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է։ Ցուցված է օգտագործել գաստրիտի դեպքում. նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը։ Բրինձը նաև բարելավում է մարսողությունը, նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրս բերմանը, հակաօքսիդանտների շնորհիվ երիտասարդացնող հատկություն ունի։
B խմբի վիտամինները դրական ազդեցություն ունեն նյարդային համակարգին, իսկ լեցիտինը խթանում է ուղեղի աշխատանքը։ Կալիումի բարձր պարունակությունն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար, պարբերական օգտագործումը կարող է կարգավորել արյան ճնշումը, ամրացնել անոթները։
Վայրի բրինձը ֆոլիկաթթվի, վիտամինների, միներալների շնորհիվ դրական է ազդում ոսկորներին, մկաններին։
Բրինձն օգտակար է նաև կանանց առողջության համար, օգնում է հաղթահարել դիարեան, որովայնի փքվածությունը, հակաօքսիդանտների շնորհիվ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը։ Հղիները ևս կարող են օգտագործել. բրինձը դրական ազդեցություն ունի պտղի զարգացմանը։ Եթե հղիության ընթացքում փորկապություն կա, ապա բրինձ չարժե օգտագործել, բրնձից պետք է հրաժարվեն նաև ճարպակալման խնդիրներ ունեցողները։
Տղամարդկանց դեպքում բրինձն օգտակար է մկանային համակարգի ամրացման, ոսկորների ամրության, ատամների առողջության համար։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո բրինձն օգնում է արագ վերականգնվել, լրացնել էներգիայի պաշարը։ Դրական ազդեցություն ունի հոդերի, անոթների, ենթաստամոքսային գեղձի համար, ինչպես նաև բարելավում է տեստոստերոնի սնինթեզը։ Չի խրախուսվում ուտել դիաբետի, սրտային հիվանդությունների դեպքում։
Շագանակագույն բրինձը թաղանթանյութի աղբյուր է, որ բարելավում է աղիների աշխատանքը, կարգավորում է նյութափոխանակությունը։
Սպիտակ բրինձը վերամշակման պատճառով կորցնում է թաղանթանյութի մի մասը, ուստի խորհուրդ է տրվում սպիտակ բրինձը համադրել բանջարեղենների, սպիտակուցային մթերքների հետ։
Բրնձի չարաշահումը կարող է պատճառ դառնալ փորկապության, մետեորիզմի։ Չի խրախուսվում ուտել ստամոքսի, աղիների, լորձաթաղանթի խնդիրներ ունեցողներին։ Հակացուցված է դիաբետ ունեցողներին, հատկապես սպիտակ բրինձը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։