02/07/2022 18:30
Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան. զգուշացում՝ բժիշկների կողմից
Քրոնիկ ցավեր ունեցող անձինք ոչ մի դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն՝ լսելով ընկերների խորհուրդները կամ կիրառելով համացանցում կարդացած, հեռուստատեսությամբ ու ռադիոյով լսած միջոցները։ Ինչո՞ւ. որովհետև, ըստ բժիշկների, ինքնաբուժությունը ծայրահեղ վտանգավոր է։
Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան
Միայն բժիշկները կարող են պարզել ցավի պատճառը և վերացնել այն՝ համապատասխան բուժում նշանակելով։ Առանց հիվանդության պատճառը հասկանալու դեղեր խմելն իր մեջ մեծագույն ռիսկ է պարունակում։ Ինքնաբուժությամբ զբաղվելու և ցավազրկող դեղորայքը չարաշահելու հետևանքով ԱՄՆ-ում տարեկան մոտ 17 հազար մարդ է մահանում, ևս126 հազար մարդ հայտնվում է հիվանդանոցում։
Ինքնաբուժությունը կարող է վնասել առողջ օրգաններին
Շատ ցավազրկողներ, հրաշալի օգնելով ազատվել ցավից, միաժամանակ բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունեն և կարող են վնասել ստամոքսաղիքային համակարգը, երիկամները և այլն։
Բացի այդ՝ ինքնաբուժությունը կարող է բարդացնել առկա հիվանդությունը, ինչպես նաև սքողել լուրջ հիվանդության ի հայտ գալը։
Շատ դեպքերում ինքնաբուժությամբ զբաղվող անձինք չեն էլ կասկածում, որ որոշ պաթոլոգիաների դեպքում մի շարք դեղամիջոցներ պարզապես արգելված են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։