02/07/2022 13:42
Երևանը ռուսաստանցիների համար զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
Երևանը, ըստ 2022 թվականի հուլիս ամսվա չվացուցակների, ռուսաստանցիների զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է:
Aviasales ընկերության տվյալով՝ ճանապարհորդական ամենապահանջված ուղղությունների տասնյակում Հայաստանը 7-րդն է:
«Մեկ անձի համար դեպի Երևան թռիչքների միջին կտրոնը հուլիսին 26 054 ռուբլի է», - ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Անցյալ տարվա հուլիսին Ռուսաստանից Երևան չվերթի միջին կտրոնը կազմել է 20 հազար ռուբլի: