02/07/2022 09:52
«Հրապարակ». Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու առթիվ», Քրօրենսգրքի 226 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է․ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով... և այլ հանգամանքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», որը պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Այս հոդվածով է ազատազրկված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը»։