02/07/2022 10:45
«Ժողովուրդ». Ինչ հարցեր են քննարկվելու արտահերթ նստաշրջանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան, որը թերևս վերջինն է լինելու։
Օրակարգում ընդգրկված է 22 հարց, որոնք մինչև այժմ օրենսդիրները չէին հասցրել քննարկել։ Նախագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է և այն քննարկվելու է առաջինից երկրորդ ընթերցում։
Նշենք, որ օրակարգում է նաև Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով փոփոխությունների է ենթարկվելու Պաշտպանության նախարարության կառուցվածքը։ Օրինակ, Գլխավոր շտաբի պետի պաշտոն այլևս չի լինելու և այն համարվելու է Պաշտպանության նախարարի տեղակալ»։