02/07/2022 16:37
Սորոսի գրասենյակի գործունեությունը կասեցնելու մասին փաստաբանների ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել
«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի (Սորոսի գրասենյակ) դեմ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցը վարույթ է ընդունվել, տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։ Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ արդարադատության նախարարությունը։
Հունիսի 13-ին փաստաբանները միջնորդել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել անհապաղ կասեցնել նշյալ գրասենյակի գործունեությունը։
Փաստաբանները պահանջել էին նաև կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանը մերժել է հայցի ապահովումը։