02/07/2022 10:40
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
«Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի ութ շարասյուն՝ Լաչինի միջանցքով, երկուսը՝ հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ. մեկ շարասյուն՝ Շուշի-Աղավնո և հակառակ ուղղությամբ, մեկ շարասյուն՝ Լաչին-Սուս և հակառակ ուղղությամբ:
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով», - նշել են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է: