04/07/2022 18:10
Նռան հյութի օգտակար ու բուժիչ հատկությունները
Նուռն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերով։ Պարունակում է մոտ 15 ամինաթթու, հարուստ է K, C, B9, B6 վիտամիններով և հանքանյութերով (կալիում, պղինձ, ֆոսֆոր): Միաժամանակ, նուռը ցածր կալորիականությամբ միրգ է։ 100 գրամում կա ընդամենը 72 կիլոկալորիա։
Նուռը բարելավում է սրտի առողջությունը, կանխում արթրոզի զարգացումը։
Նռան օգտագործումը զգալի դեր է խաղում ոսկորների և շարակցական հյուսվածքների նյութափոխանակության մեջ։ Մասնավորապես, այն մասնակցում է կալցիումի կլանմանը։ Նռան հյութը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք նվազեցնում են բորբոքումն ու աճառի այտուցը:
Նռան հյութն օգնում է հեռացնել ատամնափառը։ Բացի այդ, այն ունի հակամանրէային և հակավիրուսային հատկություն և մաքրում է բերանի խոռոչը մանրէներից։ Սա նվազեցնում է լնդերի հիվանդության վտանգը:
Այն պարունակում է նյութեր, որոնք կանխում են էստրոգենի սինթեզը և արգելափակում չարորակ նորագոյացությունների աճը։ Հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութերի բարձր պարունակության շնորհիվ նռան հյութը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը։
Նուռը բարձրացնում է իմունիտետը. 100 գրամ նուռը պարունակում է վիտամին C-ի օրական արժեքի 21%-ը: Նուռն ակտիվացնում է օրգանիզմի իմունային համակարգը՝ պաշտպանելով այն վիրուսներից։
Նռան հյութը խթանում է ախորժակը և հագեցնում ծարավը, կորիզի յուղը բարելավում է էպիդերմիսի բջիջների վերականգնումը, ինչպես նաև արագացնում է վերքերի ապաքինումը։ Բացի այդ, նռան մզվածքը լավ վերականգնում է մաշկը արևայրուքից հետո։
Նուռը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Նռան հյութը հաճախ նշանակում են սակավարյունության դեպքում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։