04/07/2022 20:30
Ծովամթերքի առողջարար ազդեցությունն ու պահպանման կանոնները
Ծովամթերքի օգտակար հատկությունները մարդու համար անգնահատելի են՝ դրանք պարունակում են անհրաժեշտ սպիտակուցներ, վիտամիններ, հանքանյութեր, կարևոր ամինաթթուներ։
Ծովամթերիք նախընտրելի տեսակներն են՝
երկփեղկավորները (միդիա, ոստրե, թրթուրներ)
խեցգետինները (ծովախեցգետիններ, օմարներ)
ցեֆալոպոդները (ութոտնուկ, կաղամար)
ջրիմուռները (կարմիր, շագանակագույն, լամինարիա)
Ծովամթերքի բաղադրությունը և սննդանյութերի պարունակությունը ուղղակիորեն կախված է ծովի տեսակից և քիմիական բաղադրությունից, որտեղ նրանք ապրում են: Ծովախեցգետինները, օրինակ, պարունակում են շատ ֆոսֆոր, երկաթ և ծծումբ, իսկ կաղամարներն ու ութոտնուկները C և B խմբի վիտամինների հարուստ պաշար են։
Ծովամթերքը առաջատար է սպիտակուցների, էական ամինաթթուների, օրինակ՝ օմեգա 3-ի, ճարպաթթուների, յոդի, երկաթի, ֆոսֆորի պարունակությամբ: Բացի այդ, դրանք հիանալի են դիետիկ սննդի համար՝ ցածր յուղայնությամբ և կալորիականությամբ. 100 գ մթերքի համար՝ մոտավորապես 80-85 կկալ:
Ծովամթերքի հաճախակի օգտագործումը սննդի մեջ դրական է ազդում սրտի մկանների, արյան անոթների աշխատանքի վրա, ինչպես նաև երաշխավորում է սթրեսադիմացկունությունը։ Նման սնունդն ունակ է բալանսավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև կայունացնել նյութափոխանակության գործընթացները, ուղեղի ակտիվությունը և վահանաձև գեղձի աշխատանքը։
Նրանք, ովքեր տառապում են սննդային ալերգիաներից, պետք է զգույշ լինեն նման սննդի նկատմամբ։ Ցանկալի չէ հղի կանանց կողմից ծովամթերքի չարաշահումը, պետք է զգուշանան նաև կերակրող մայրերը և երիկամների քրոնիկական հիվանդությամբ տառապողները։
Ծովամթերքի ճնշող մեծամասնությունը հիմնականում թարմ է լինում, քանի որ դրանք շատ արագ են փչանում, եթե նախապես սառեցված չեն եղել: Ծովամթերքը սեղմելիս չպետք է չափազանց փափկություն զգացվի, ցանկալի է ուշադրություն դարձնել ծածկույթի և գույնի ամբողջականությանը, որը պետք է զերծ լինի կանաչավուն երանգից:
Թարմ ծովամթերքը սովորաբար լավ է պահվում սառնարանում։ Պարզապես հիշեք, որ յուրաքանչյուր տեսակ ունի իր պահպանման ժամկետը: Ծովախեցգետինների համար դա հինգից յոթ օր է, ոստրեներինը՝ մինչև տասը օր, խեցգետիններինը՝ մինչև երկու օր (սառնարանում՝ մինչև վեց ամիս):
Ծովամթերքի պատրաստման շատ բաղադրատոմսեր կան. Կաղամարները, ութոտնուկները, խեցգետինները եփում են, դրանց վրա ավելացնում տարբեր սոուսներ և մատուցում բանջարեղենի հետ։ Օստրեները կարելի է ուտել հում, շոգեխաշած, խաշած տարբերակներով։ Ծովախեցգետինները շատ հաճախ շոգեխաշում են, ավելացնում աղցանների մեջ և զարդարում խոհարարական ձեռագրով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։