04/07/2022 12:30
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել 62 քաղաքացի
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում իրականացվել է 4992 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 417 դեպք, որոնցից 412 817-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 137 453 թեստավորում: