04/07/2022 17:25
Թուրքիայում տարեկան գնաճը մոտ 79 տոկոսի է հասել
Թուրքիայում տարեկան գնաճը հունիսին հասել է 78,62 տոկոսի, տվյալները հրապարակել է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը։ Անկախ փորձագետները, սակայն, այլ գնահատական ունեն, ըստ որիգնաճն անցած ամիս հասել է 175,55%-ի։
Ըստ թուրքական վիճակագրության, մայիսին գնաճը երկրում կազմել է 73,5 տոկոս՝ ապրիլի 69,7 տոկոսի համեմատ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մայիսին գնաճը 160 տոկոսից ավելի է եղել։
Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ տարեվերջին գնաճը 64,59 տոկոսի մակարդակի կլինի։