04/07/2022 16:53
ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպում է կայացել Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ․ քննարկվել են երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերները
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի եւ Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ, տեղեկացրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին»,- նշել է Շարմազանովը։