04/07/2022 11:01
Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 217 հազար 31 է
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է:
Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի, հուլիսի 3-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 217 հազար 31 է:
Առաջին դեղաչափ ստացածների թիվը` 1 միլիոն 138 հազար 845 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 14 հազար 534:
Խթանիչ պատվաստումների թիվը 59 հազար 52 է: